Բաքվում գերի հայերը հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
29/1/2025 19:35
Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Սա առաջին հեռախոսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքվի դատարանում մեկնարկած դատական նիստերից հետո։