Տրանսպորոտում հսկիչներ կլինեն

29/1/2025 20:13

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն,- NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին: Ճշտող հարցին արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Գալջյանը փակագծեր չի բացել՝ «Կհայտարարվի այդ մասին»: Փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորությամ համար վճարել 150 դրամ: Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին: