Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Մակա Բոճորիշվիլիի հետ

30/1/2025 10:30

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Նախատեսված է նաև նախարարների մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Երևան: Օդանավակայանում Վրաստանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: