ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին

30/1/2025 10:31

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ ավիավթար է տեղի ունեցել։ Մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է ռազմական ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը։ Նախնական տվյալներով՝ մարդատար ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 4 հոգի: ԶԼՄ-ների տվյալներով, ողջ է մնացել 4 մարդ, ջրից դուրս են բերել 18 զոհվածի մարմին: