Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը

30/1/2025 13:33

Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է հասարակության վստահությամբ և կշարունակի աջակցել տարածաշրջանի անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ: