Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

30/1/2025 16:55

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ-ից: Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: