Փաշինյանը ցավակցել է ԱՄՆ-ում ավիավթարի կապակցությամբ

31/1/2025 09:50

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ԱՄՆ-ում ավիավթարի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախումից։ Հայաստանի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- գրել է նա X-ի իր էջում: Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ օդում բախվել են ռազմական ուղղաթիռն ու «Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռը: Երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը։ Ինչպես հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ավիաաղետից փրկվածներ չկան։ Ըստ Reuters-ի, բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: