Վիճաբանություն և քաշքշուկ՝ Ավագանու նիստին
31/1/2025 12:25
Երևանի Ավագանու արտահերթ նիստը լարված է անցել. վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել Տիգրան Ավինյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև. Տիգրան Ավինյանը ոստիկաններին հրահանգել էր Սամվել Հակոբյանին հեռացնել նիստերի դահլիճից։
«Խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու: Ձեր քուչի մակարդակի բազարները այս դահլիճից դուրս կտանեք: Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք: Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա, դուք դուրսը մնացեք: Տոները իջեցրեք:
Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»,– ասել է Ավինյանը։