Աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են

31/1/2025 12:29

Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից: ԱԱԾ-ն նաև հրապարակել է տեսանյութում պատկերվածների լուսանկարները՝ անուններով: