Փաշինյան. օրերով, շաբաթով հաց չեմ կերել
31/1/2025 13:18
Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին,- մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել է 1 շաբաթ ես, բացի ջրից, ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես, ի հիշատակ մեր նահատակների, մի շաբաթ բացի ջրից, որևէ ուրիշ բան չեմ ընդունել, ամսաթվերն էլ կարող եմ ասել, 2021 նոյեմբերի 1-ից 8-ը»,- ասել է Փաշինյանը:
«Ամենատարբեր առիթներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը դադարել են սովորական սնունդ ուտելուց, և հատուկ տեղերից չվերթով եկած սնունդ են ուտում: ժողովուրդ ջան, աշխարհի բոլոր առաջնորդները հաց ուտում են անկախ նրանից՝ ինչ բարդ իրադարձություններ են երկրում»,- ասել է նա: