Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով, եթե...

31/1/2025 13:17

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայկական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումն աճել է 10 անգամ, ընդ որում, հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ 2023 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե լավություններ են, ոչ թե մարդասիրական օգնություն տիրոջից, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նշել է Զախարովան։