Փաշինյան-Թրամփ հանդիպում նախատեսված չէ

31/1/2025 14:45

Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասել է Փաշինյանը: