Բերետավորներով, բռնությամբ «վազում» են դեպի Եվրամիություն

31/1/2025 14:56

«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրոմիություն»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է անդրադարձել ավագանու արտահերթ նիստի ժամանակ ծագած վիճաբանությանն ու քաշքշուկին, կարմիրբերետավորների կողմից ավագանու ընդդիմադիր անդամին բերման ենթարկելու փորձերին։ «Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն ամենուր։ Մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ... ո՞ւր եք»,– գրել է պատգամավորը: