Գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին. Փաշինյան

31/1/2025 15:25

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայերին: «Նրանք պահվում են կալանքի տակ ի հեճուկս Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի: Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Արդյոք այդ թեմաների մեջ կա՞ անդրադարձ գերիների, պատանդների մասին՝ հհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա: Կա նաև անհետ կորածների մասին, չի կարող չլինել»,- ասել է Փաշինյանը: