ՌԴ հետ հարաբերություններում չեն եղել և չեն լինի uպառնալիքներ

31/1/2025 16:11

ՀՀ-ՌԴ հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ. այս մասին Նիկոլ Փաշինյանն է ասել այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: «Մեր հարաբերություններն ու մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Մենք դիրքորոշումներ ենք հայտնում, այն որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություն ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված, դա ակնհայտ է: Այն որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ-ի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված դա փաստ է, այն որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը դա էլ է փաստ, այն որ մենք շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները դա էլ է փաստ»,- ասել է Փաշինյանը: