Մենք մեր թիմով կատարել ենք մեր բոյկոտը, չենք վճարել

1/2/2025 11:13

Մասիվից Կենտրոն ենք իջել տրանսպորտով, բոյկոտել ենք, չենք վճարել 150 դրամ, հորդորել ենք քաղաքացիներին միանալ մեզ։ Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ես և իմ գործընկերներ Թադեոս Ավետիսյանը, Քրիստինե Վարդանյանը մեր թիմով կատարել ենք մեր բոյկոտը, չենք վճարել և քաղաքացիներին հորդորել ենք, որ միանան բոյկոտին։ Մասիվից իջել ենք Կենտրոն։ Քաղաքացիների մոտ տարբեր է տրամադրությունները։ Մեծ մասը լուռ է, չեն արտահայտվում։ Կան, որ արտահայտվում են և իրավացիորեն իրենց դժգոհություններն են արտահայտում։ Մարդ էլ կա, որ ասում էր, որ ինքը հաշտ է իրականության հետ։ Մարդիկ կան, որ ասում են դա իրենց համար սոցիալական բեռ է և չեն կարողանա վճարել»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այսօրվանից Երևանում տրանսպորտը թանկանում է։