Թալանել, հետո փորձել են шյրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան

1/2/2025 19:47

Դաշնակցության գրասենյակի մոտ թալանել, ապա փորձել են այրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան։ Մեքենայի վրայից գողացել են մոտ 2,000 դոլարանոց ավտոպահեստամաս։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։ «Երկար ժամանակ է՝ մեքենան այստեղ է կայանված, գաղափար չունեմ, թե ով է արել»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։ Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանն այսօր մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիային։