Լիբանանում հայ հոգևորական է սպանվել

1/2/2025 19:50

Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։ Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։