Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

1/2/2025 20:05

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը։ Մոտ 1,348 մասնակից՝ աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ, 76 մրցավարներ մասնակցում են Համահայկական խաղերին։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանից է՝ 211 մասնակից։ Համահայկական ձմեռային խաղերի բացմանը խաղերի դրոշը բարձրացրել է Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ ջահը վառել՝ Վարազդատ Լալայանը։