Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հրատապ հայտարարություն է տարածել

2/2/2025 00:28

Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։ Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։ Այս մասին հրատապ հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված տեսանյութի համար, որտեղ ազերիները Երևանի հրապարակում Ղարաբաղ֊Ղարաբաղ էին երգում, քրեական գործ հարուցվեց հրապարակողի՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ։ Այս պահին, պարոն Բաբայանին, հակաօրինական կերպով, քննչական կոմիտեից տանում են միանգամից դատարան։