Վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» մայրուղին

2/2/2025 00:32

Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» մայրուղին։ Այս պահին դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ընդդիմադիր պատգանավորներ, Բագրատ Սրբազանը նույնպես այնտեղ է, վրդովված քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում ձայնային ազդանշան տալով: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։ Այս պահին դատարանը քննում է նրա կալանքի հարցը: