Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել

2/2/2025 10:27

Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը Նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը: 70-ամյա արցախցին ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։