Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է
3/2/2025 09:31
Արդեն երրորդ օրն է մայրաքաղաքի բնակիչները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ որ Երևանում 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։