Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
3/2/2025 12:19
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այցի շրջանակներում Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։