Ավինյան. վերադարձ 100 դրամների համակարգ՝ անհնար է

3/2/2025 12:25

Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաներին: «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիներին, որ ընդհանուր Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք: Սա, առաջին հերթին, Երևան քաղաքում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- նշել է նա: «Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ՝ անհնար է»,- ասել է Ավինյանը: