«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է, ծանր վիրավոր է
3/2/2025 13:17
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ծանր վիրավորում է ստացել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունից, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները:
Ավելի վաղ interfax.ru-ն գրել էր, որ նա զոհվել է:
Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված եղել:
Օպերատիվ ծառայությունները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված եւ մանրակրկիտ ծրագրված էր։
«Սարգսյանի դեմ մահափորձը մանրակրկիտ ծրագրված եւ պատվիրված էր։ Ներկայում քննիչները պարզում են հանցագործության պատվիրատուների ինքնությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։