Իրանում պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել

3/2/2025 14:40

Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար,- ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին է մեկնաբանել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: «Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական ​​փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև բանակցությունների առաջխաղացմանը»,- նշել է նա: