Գազալցակայանում դի է հայտնաբերվել

3/2/2025 14:56

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա: Shamshyan.com-ի տղեկություններով, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը: