«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է

3/2/2025 15:08

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Նա ծանր վիրավորում էր ստացել այսօր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունից: Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ նա կլինիկական մահ է տարել: Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված եղել: