Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին
3/2/2025 18:31
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին:
«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում: