ԱՄՆ-ում Փաշինյանին դիմավորել են քննադատական պաստառներով

3/2/2025 22:56

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև Նիկոլ Փաշինյանին դիմավորել են երիտասարդները՝ նրա քաղաքականությունը քննադատող պաստառներով։ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 1-ին մեկնել է ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին»: