Պարգևավճարներից թող վճարեն այդ 150 դրամը
4/2/2025 11:44
![](https://i.ibb.co/Tq2W7d7n/Qaxaqaci.png)
100 դրամ եմ վճարել ու շարունակելու եմ այդպես վճարել, երբեք 150 դրամ չեմ վճարելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներից մեկը:
«Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, ով ունի, թող ինքն էլ տա: Այդ նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, թող այդ 150 դրամն իրենք իրենց պարգևավճարներից վճարեն: Ամեն ինչի գինը բարձրացել է, ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են՝ թեկուզ այդ 50 դրամը վճարելու համար: Ով ունի, նա իր մեքենաներով գնալու է գա, չունևոր մասսայի մասին մտածե՞լ են»,- ասաց նա: