Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը

4/2/2025 17:35

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «Քիչ առաջ տեղակացա, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։ «Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն։ Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության…»։