ՀՀ-ին ակնարկել են խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ

4/2/2025 21:45

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի «Աբովյան Time»-ի եթերում հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` խոսելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին։ «Այո, Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», - այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երևանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։ Իհարկե, Երևանի ինքնիշխան որոշումն է` որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, ասել է դիվանագետը, բայց կան օբյեկտիվ իրողություններ` երկիրը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։