Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
5/2/2025 12:25
Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով,- Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն է գրել:
«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրել է նա:
«Մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են կատարվում քննչական գործողությունները քաղաքապետարանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանից: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնել է Օհանջանյանը: