Զինված հարձակում՝ Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ

5/2/2025 12:31

Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են ՆԳՆ-ից: «Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել են ՆԳՆ-ից: Նախնական տեղեկություններով, զոհվածն Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն: ՔԿ-ից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 144/155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: 144-րդ հոդված՝ սպանության փորձը: 297-րդ հոդվածը սահմանում է, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: 335-րդ հոդված՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը: