Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա

5/2/2025 12:31

Փետրվարի 5-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շվեյցարիա։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։