Եղանակն ավելի կտաքանա

10/3/2025 13:27

Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։