Հրդեհ՝ Երևանում

8/3/2025 12:39

Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 95 շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։