Ողբերգական դեպք՝ Երևանում

8/3/2025 17:17

Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանությանէրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ: