Եթե Ալիևն ուզում է խաղաղություն, ուրեմն գիժը ես եմ

8/3/2025 22:12

Հիմա թիմում բոլորին լռեցնելու պրոցես կա, ՔՊ խմբակցությունը դարձրել են միասեռ, միատարր գունդ, որը կտրված է վարչապետից, նա այսօր միայնակ է իր բոլոր որոշումների ընդունման հարցում։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ ընդգծելով, որ այսօր որևէ մեկը թիմում չի կարող հարցազրույց տալ՝ առանց համապատասխան բաժիններով անցնելու։ Նա նաև նշել է, որ առանցքային հարցերում տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ և վերջինիս պարզապես առիթ էր պետք՝ իրեն խմբակցությունից հեռացնելու համար։ Նախկին ՔՊ-ականը նաև գիժ է համարել բոլոր նրանց, ովքեր կարծում են, Ադրբեջանը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կստորագրի։ Դիտարկմանը, թե այդ դեպքում մեր ողջ կառավարությունում և ԱԺ-ում գժե՞ր են՝ նա պատասխանել է․ «Եթե Ալիևը «խաղաղության պայմանագիր» կնքի, ուրեմն գիժը ես եմ»։