Սպանություն՝ Վանաձորում

9/3/2025 14:47

Այսօր՝ մարտի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բրիգադը մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyna.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների նա շտապօգնության ավտոմեքենայով մահացած տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն ժամը 03:30-ի սահմաններում, իսկ դեպքն էլ տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։