Ինքը Էրդողանի և Ալիևի իշխանության տեղապահն է ՀՀ-ում

10/3/2025 18:50

«Դեռ տարածք է տալիս, Արցախ է տալիս և գերիներ, ի՞նչն է հետ բերելու: Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, ի՞նչն է հետ բերելու»,- լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն է մեկնաբանել Փաշինյանի երեկվա հայտարարությունը: «Ինքը պետության պահապանն է, բայց Ադրբեջան ու Թուրքիա պետության տեղապահն է այստեղ: Երբ ասում է՝ ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքը Էրդողանի և Ալիևի իշխանության տեղապահն է ՀՀ-ում, որրովհետև ՀՀ որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել Անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, երբեք կասկածի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ, երբեք հարցականի տակ չի դրել Ցեղասպանության միջազգային ճանաչումը ու այդես շարունակ»,- ասել է Շարմազանովը և հավելել, որ Նիկոլ Փաշինյանը անկախության հետ այնքան կապ ունի, որքան Ալիևը մարդասիրության հետ, սա է խնդիրը: «Իսկ այդ մաշված-մուշված, կիսամաշ բաները, որ խոսում է, ասեմ՝ Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից: Ալիևի ու Էդրողանի արանքում կիսամաշվել է, ինքն ի՞նչ կապ ունի ՀՀ անկախության հետ»,- նշել է նա: