Այս պահին անհնար է հայերի տարհանումը Սիրիայից

10/3/2025 19:40

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է` անվտանգային պայմաններից ելնելով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը: Նրա խոսքով՝ գրասենյակը կապի մեջ է արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե հայերի կողմից լինի ցանկություն տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցեն։