Ակցիա՝ Բեռլինում՝ գերիների ազատ արձակման պահանջով
10/3/2025 20:45

Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են, որովհետև հայ են։
Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,- նշված է հայտարարության մեջ: