Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի չեմպիոն
10/3/2025 23:42
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Լևիկ Միքայելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակիչում նա 2։1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին։