Ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը գտել են

12/3/2025 12:11

Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի հետեւանքով անհետ կորած քաղաքացու դին: Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։ Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։ Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։