Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել
12/3/2025 13:26

Գլխավոր դատախազությունից պաշտոնապես
ArmLur.am-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։
