Ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսևորում

12/3/2025 14:21

Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում,- ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է գրել. «Նիկոլիզմը «քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսեւորումն է։ Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։ Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից: