Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք
13/3/2025 19:52

Անձանց արտահանձնման և ԵՄ դիտորդների մասին որևէ դրույթ Խաղաղության համաձայնագրում չկա, ստորագրումից հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։
«Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք»,-ասաց նա։
Ադրբեջանին ճանապարհ տալու հետ կապված Փաշինյանը նշեց, որ ճանապարհ տրվելու է։
«Այո, ճանապարհ տալու ենք, այդ մասին ես նկարագրել եմ Ադրբեջանին արված առաջարկում»,-ասաց Փաշինյանը։